Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ նախագահի հրամանով արդարադատության նախարար նշանակված տակավին երիտասարդ՝ 28-ամյա Ռուստամ Բադասյանը թեեւ համեստ ունեցվածքի տեր է, սակայն Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր է:
Ուշագրավ է, որ արդարադատության նախարարությունը մշտապես համագործակցել է «Կոնցեռն դիալոգ»-ի հետ եւ «ամենայուղոտ» գործերը «պաս» տվել հենց Քոչարյանի փաստաբանի ընկերությանը:
Նշենք, որ Բադասյանը մասնագիտացված է հարկային իրավունքի, տնտեսական հանցագործությունների ոլորտում»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: