|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության շփման գծում լարվածության սրումը կարող է ծայրահեղական իսլամիստների համար «շատ լավ առիթ դառնալ հիմնավորվելու համար, օրինակ՝ Ադրբեջանում»: Այս մասին Փաշինյանն ասել է ռուս լրագրողների հետ զրույցում. հայտնում է Лента.ру-ն:
Վարչապետի խոսքով՝ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների պարտությունից հետո իսլամիստները «նոր վայրեր են փնտրում, որտեղ կարող են դրսևորել իրենց»: Ըստ նրա` Ադրբեջանը շատ հարմար վայր է, որը թույլ կտա գործել Իրանի, ռուսական Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ:
Փաշինյանի խոսքով` դա գիտակցում են ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, Բաքվում և Թեհրանում: