|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ ղեկավարության, օրինակ` ԱԱԾ տնօրենի վերջին հայտարարությունն ուղղված չէ խաղաղությանը: Այդ թեմայով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն այսօր խոսել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ` տեղեկացնելով խոսակցության մասին Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ ասուլիսում. հայտնում է Интерфакс.аз-ը:
Նա խնդրել է Լայչակին` Երևան այցի ժամանակ հարց ուղղել ՀՀ ղեկավարությանը` նախապատրաստե՞նք մեր ժողովուրդներին խաղաղության, թե՞ տանենք այլ ուղղությամբ:
Լայչակն, իր հերթին, ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն բանակցությունների միակ ձևաչափն է, որը ճանաչել են հակամարտության բոլոր կողմերը: «Ձևաչափի ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի հակառակ կողմի հետ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Վանեցյանը Արցախում ասել էր, որ մենք ոչ մի թիզ հող չենք հանձնի: