|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հրաժարականը կապված է նրա և ԱՄՆ նախագահի միջև կուտակված հակասությունների հետ: Նման կարծիք РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Ֆենենկոն:
Նրա խոսքով` Սիրիան միակ պատճառը չէ, դա վերջին կաթիլը դարձավ, քանի որ Թրամփն ավելի զգուշավոր քաղաքականություն է վարում, քան կցանկանար Մեթիսը:
Ֆենենկոն մանրամասնել է, որ Թրամփն ուժ չի կիրառում ԿԺԴՀ-ի դեմ, չի հարվածում Սիրիայում ռուսական օբյեկտներին, մահաբեր զենք չի վաճառում Ուկրաինային, հարվածներ չի հասցնում Իրանին, իսկ այդ ամենը քննարկվել է Պենտագոնում: