|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպման ժամանակ հնչած հայտարարությունները կանխատեսելի էին՝ հաշվի առնելով երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման կարևորության մասին` Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները: Այդ մասին Русарминфо-ի հետ զրույցում ասել է Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:
Նա նշել է, որ իրեն միայն զարմացրել է այն, որ Պուտինն այդքան արագ է արձագանքել Փաշինյանի ընտրվելուն, և կարծիք է հայտնել, որ Կրեմլը, հավանաբար, պատճառ ուներ դրա համար:
«Հավանաբար, նախագահն ունեցել է որոշակի լրացուցիչ տեղեկություն: Մինչ այդ այնտեղ էր մեկնել ռուս խորհրդարանականների պատվիրակությունը, դեսպանատունն ակտիվ աշխատում էր, այդ թվում՝ նաև Փաշինյանի մարդկանց հետ: Հավանաբար, նա բավականաչափ տեղեկություն է ունեցել` հասկանալու համար, որ Փաշինյանը սկզբունքորեն ձեռնտու է Ռուսաստանին` որպես Հայաստանի վարչապետ»,- նշել է Միխայիլ Ալեքսանդրովը: