|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Գեղարքունիքի մարզում անցկացրած «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին պետական համարանիշերով մեքենաներ կային, ինչը վարչական ռեսուրսի չարաշահում է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանը:
«Օրենսդրական փոփոխություններ են պետք, քանի որ նկատել ենք, որ «Իմ քայլի» քարոզարշավին պետական մեքենաներ են լինում։ Եթե արձակուրդի մեջ են, ապա ինչո՞ւ պիտի պետհամարանիշով մեքենաները ուղեկցեն նրանց՝ սպառելով պետական վառելիքը»,- ընդգծեց նա: