|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երբ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պարզեցման ուղղությամբ են, ժամանակի խնդիր չկա. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀԿ-ի քննադատությանը, թե հապճեպ է արվում ամեն ինչ:
Փաշինյանի խոսքով՝ ԸՕ-ն ընդունվել է գործող ընթացակարգերի էական բարդացմամբ և, բնականաբար, ժամանակ էր պետք, որպեսզի մարդիկ դա ընկալեին: «Նույնիսկ այդ պարագայում ընտրությունների ժամանակ որոշակի հարցեր էր առաջացնում, իսկ հիմա ամեն ինչ գնում է պարզեցման, թեթևացման ուղղությամբ: Չեմ կարծում, թե քննադատություններն արտահայտում են իրականությունը»,- ասաց նա:
Հարցին, թե ՀՀԿ-ին ընդդիմության դերում պատկերացնո՞ւմ է՝ Փաշինյանը պատասխանեց, որ ինքը չէ, որ պետք է պատկերացնի ինչ-որ մեկին ընդդիմության դերում: