|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բարաք Օբամայի վարչակազմը գիտեր, որ Սիրիայի կառավարությունը իբր չի վերացրել քիմիական զենքի բոլոր պաշարները: Այդ մասին Fox News հեռուստաալիքի եթերում պնդել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին. հայտնում է Росбалт-ը:
«Իրենք ասել են, որ հայտարարագրված քիմիական զենքը վերացվել է 100 տոկոսով: Դա այն էր, ինչ կարողացել էր հայտնաբերել Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը»,- նշել է նա:
Ըստ Քերիի` իրենք գիտեին, որ Ասադը պահել է մի մասը, և ԱՄՆ-ը փորձել է դրանով գնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, սակայն չի կարողացել, քանի որ Ռուսաստանն իբր սկսել է իր խաղերը: