|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Ֆեյսբուքյան իր էջում նա տեղեկացնում է այցի արդյունքների մասին:
«Տաշիրը կարիք ունի նոր և կոմպակտ բժշկական կենտրոնի, որի կառուցման հնարավորությունների մասին քննարկում ունեցանք Տաշիրի քաղաքապետի հետ։ Տեղյակ կպահեմ զարգացումների մասին»,- գրել է նախարարը:

Արսեն Թորոսյանը տեղեկացնում է նաև, որ Ստեփանավանի պոլիկլինիկայի շենքը կապիտալ վերանորոգվում է։

Առողջապահության նախարարը շարունակում է տեղեկացնել, որ այցելել է Սպիտակի ԲԿ և հանդիպել տնօրեն Արսեն Մկրտչյանի հետ։
«Շրջայց կատարեցինք բժշկական կենտրոնում, խոսեցինք պացիենտների և բուժանձնակազմի հետ։
Կենտրոնը մատուցում է որակյալ բժշկական ծառայություններ տարածաշրջանի բնակիչների համար իր բարձրակարգ բժշկական անձնակազմի և որակյալ սարքավորումների միջոցով»,- գրել է նախարարը:
