|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկություններ ունի, որ շատ դպրոցներում Վերջին զանգի համար նախապես հավաքված գումարները հետ են վերադարձվել: «Բայց կան նաեւ ահազանգեր, որ կան դպրոցներ, որտեղ այդ գումարները հավաքվում են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը և հավելեց. «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ յուրաքանչյուր դեպքով տվյալները փոխանցելու եմ իրավապահ մարմիններին: Երեկ պարոն Օսիպյանի հետ էլ եմ խոսել այս հարցով: Հորդորում եմ տնօրեններին, ուսուցիչներին, ովքեր նման գործունեությամբ են զբաղվում, վերջ տալ դրամահավաքներին, դրանք խստիվ պատժվելու են»:
Դիտարկմանը, թե բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներ են, նախարարն արձագանքեց, որ այդ հարցը կլուծվի «Բարձրագույն կրթության մասին» օրենքի ընդունմամբ: «Մենք պետք է օր առաջ օրենքը ընդունենք, որով այդ հարցը կլուծվի: Բուհերի խորհուրդներում որեւէ պաշտոնյա ու քաղաքական գործիչ չպետք է տեղ ունենա»,- ասաց նա: