|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կդադարեցնի իր գործունեությունը Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում: Ըստ գերատեսչության` պատճառը երկու երկրների հյուպատոսական հաստատությունների ոչ հավասար քանակն է:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ռուսաստանն արտաքսում է երկրից 23 բրիտանացի դիվանագետների` ի պաստասխան Լոնդոնի սադրիչ քայլերի:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին էր մեղադրել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ և հայտնել 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին: Պաշտոնական Մոսկվան հերքում է մեղադրանքները և սպառնացել էր պատասխան քայլերի դիմել: