|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ անվտանգության նկատարումներից ելնելով՝ անորոշ ժամանակով փակվել են Անկարայում Ֆրանսիայի դեսպանատունն ու Ստամբուլում գտնվող գլխավոր հյուպատոսարանը:
Ըստ NTV-ի՝ այդ մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի դեսպանատունը, որում նշվել է, որ անվտանգության նկատառումներով չեղյալ են հայտարարվել նաև հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում նախօրոք ծրագրված տոնական միջոցառումները:
Թուրքիայում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Մուրիել Դոմենաշն էլ թեմայի վերաբերյալ արած հայտարարության մեջ նշել է, որ իրենց ստացած տեղեկությունների համաձայն` հուլիսի 14-ին ծրագրված միջոցառումների անվտանգությունն ուղղված լուրջ սպառնալիքներ կան: