|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Երևանի ավագանու նիստում«Երկիր ծիրանի»-ն առաջարկեց Քիմ Քարդաշյանի անունով ցուցատախտակ փակցնել Երևանում: Փոխարենը, ըստ խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանի, յուրաքանչյուր հայի համար ապտակ է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված ցուցատախտակը:
ՀՀԿ ավագանու անդամ Գրիգոր Մինասյանը հակադարձեց Խաչատրյանի հայտարարությանը՝ նշելով, որ իրականում «Երկիր ծիրանին» փորձում է ամեն ինչին դեմ խոսել, մինչդեռ քվեարկության ժամանակ կողմ է լինում:
«Բացասական տոնայնությամբ խոսում են, վերջում կողմ են քվեարկում: Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին ձեզ հետ ասոցացնելու ցանկությանը, շատ վտանգավոր տեղ եք մտնում: Հասկանալի է, որ ձեր խմբակցության ղեկավարը և Քիմ Քարդաշյանը հիմա նույն հողի վրա են, և դուք էլ եք երևի ցանկանում այնտեղ գտնվել, բայց ձեր դեպքում կարող է մի պիտակ կպնել, որից դժվար կլինի ազատվել»,- ասաց Մինասյանը: