|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.
«Շնորհավորում ենք մեր համակիրներին եւ աշխարհասփյուռ հայությանը` «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջիկա քաղաքական պայքարին իր մասնակցության հայտը ներկայացնելու կապակցությամբ: Մեր նպատակն է համայն հայության մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի պատասխանատու եւ պարտավորեցնող պաշտոնը ծառայեցնել ի բարօրություն ժողովրդի: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Ժողովի որոշմամբ մասնակցելու է Երեւանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացին իր սեփական ցուցակով, որը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը»: