|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ, Երևանի ավագանու ընտրությունների թեկնածու Սոնա Աղեկյանը փորձեց լրագրողներին ներկայացնել կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ պատկերացումներն ու անելիքները: Նա նշեց, որ «Երկիր ծիրանի»-ն քաջատեղյակ է քաղաքի խնդիրներին ու ցանկանում է Երևանը դարձնել հարմարավետ: Սկսելու են կոռուպցիայի դեմ պայքարից, հետո զարգացնելու են մշակույթը, տրանսպորտը, գալիս են ազատագրելու մայրաքաղաքը աղբից և հաստատվելու Արգիշտի 1 հասցեում:
Լրագրողներին հարցին, թե ինչպե՞ս են պայքարելու կոռուպցիայի դեմ, «Երկիր ծիրանի» կուսակցության անդամը չկարողացավ պատասխանել` ասելով միայն, որ գիտի, թե ով է ստեղծել կոռուպցիոն համակարգը մեր երկրում, դա ՀՀԿ-ն է:
«Կոռուպցիայի դեմ պայքարելու համար ունենք մշակված հատուկ մեխանիզմներ: Այս պահին չեմ կարող ասել, լիազորված չեմ ասել, առանձին կարող եմ ասել»,- ասաց նա` այդպես էլ չասելով, թե դրանք ինչ մեխանիզմներ են, բայց վստահեցրեց, որ կպայքարեն կոռուպցիայի դեմ ու արդարություն կբերեն քաղաք: