|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ձեզ հայտնի՞ է Եվրոպայի որևէ երկիր, որտեղ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվի դատախազ, քննիչ կամ նման լիազորություններով պաշտոններ զբաղեցրած անձ։ Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ դիմելով ՔՊ-ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկկնածու Անահիտ Մանասյանին՝ հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Եվրոպայի խորհրդի երկրներում, հատկապես այն երկրներում, որոնք ունենք ավանդական ժողովրդավարություն, դատախազությունը մեր սովետական ընկալմամբ մարմին չէ. դատախազությունը, քննչական համակարգը առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ներկայացված մարմիններ պետք է լինեն: Չեմ ուսումնասիրել պրակտիկան, բայց չեմ կարծում, որ այն հակադրությունը, ինչպես խորհրդային մտածողություն ունեցող հասարակություններում է առկա, այդ հասարակություններում կլինի»,- արձագանքեց Մանասյանը: