|
Փոխարժեքներ
03 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծին: Այս մասին այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Նախագիծն ԱԺ-ում ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այն տեսակետին, որ բանակը բոլորինն է, Փաշինյանն ասաց. «Բոլոր ընտրությունների ժամանակ բանակը բոլորինը չի եղել, այլ միայն` իշխանությանը, իսկ բանակում ծառայող տղաների ծնողները մինչև հիմա շարունակում են նրանց գուլպաներ, կոշիկներ, համազգեստ մատակարարել»։