Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱԺ-ում շարունակվում են «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախնական նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները: ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը, դիմելով հիմնական զեկուցող Վիգեն Քոչարյանին, ասաց. «Համապատասխան ուժերը մեզ պարտադրել են, Հայաստանում ընտանիքը վերացնելու, պղծելու համար գրանտներ են շպրտել: Ես գիտեմ` ինչպես են խաբում դիմացինին: Սոցիալական խնդիրները թողած` հայկական ընտանիքով եք զբաղված, աղքատությունը վերացնելու, աշխատատեղեր ստեղծելու փոխարեն եկել են` ամենաամուր տեղամասին են կպել»:
Ի պատասխան` Վիգեն Քոչարյանն ասաց. «Հայաստանին հեշտ չէ պարտադրելը, եթե նկատի ունեք միջազգային պարտավորությունները, ապա, այո, մենք ՄԱԿ-ի շրջանակներում համապատասխան պարտավորություն ունենք, որը ստանձնել ենք կամովի: Գաղտնիք չէ նաև այն, որ այս օրենքի ընդունումը նապատեսված է Եվրամիության ծրագրով, ինչով նաև բյուջետային աջակցություն է լինում: Համաձայն այդ փաստաթղթի` օրենքի ընդունումն ավելի շուտ պետք է տեղի ունենար, այսինքն` ժամկետն անցել է, և նյութական շահագրգռվածություն եթե լիներ, հիմա նոր չէր քննարկվի»,- ասաց նա:
Վիգեն Քոչարյանի խոսքով` երջանիկ կլինենք, որ այս օրենքն ընդհանրապես պետք չգա, չկիրառվի: «Մարդիկ ասում են, որ բռնության դեպքերը քիչ տոկոս են կազմում, մենք ուզում ենք այդ քիչ դեպքերն էլ ավելի քիչ լինեն»,- նշեց նա: