|
Փոխարժեքներ
09 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․
«3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով, ուսուցչի օգնականներինը՝ 57-ով։
3 տարի առաջ՝ 2023թվականի փետրվարի 2-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների և ուսուցչի օգնականների թվի վերաբերյալ։ Տավուշի մարզպետարանից հայտնել էին, որ մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում են 1830 ուսուցիչ և 218 ուսուցչի օգնական:
2025-2026 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում էին 1582 ուսուցիչ և 161 ուսուցչի օգնական։ Անցած 3 տարում մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների թվաքանակը նվազել է 248-ով, ուսուցչի օգնականներինը՝ 57-ով»: