Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում սեպտեմբերի 13-ի առավոտյան ժամը 3-ից 4-ի սահմաններում գայլերը հարձակվել են համայնքի բնակիչ Մկրտիչ Մելիքյանին պատկանող ոչխարների անասնագոմի վրա: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց Նոր Խաչակապ գյուղի համայնքապետ Սուրիկ Տռուզյանը:
Նրա խոսքով` բնակչի ոչխարներից 6-ին գայլերը հոշոտել են, իսկ 4-ն անհետացել են: Համայնքապետը նաև տեղեկացրեց, որ բնակչին պատճառված վնասի չափը կազմում է մոտ 350-400 հազար դրամ:
Ինչ վերաբերում է այն բանին, որ Մկրտիչ Մելիքյանն ակնկալում է աջակցություն գյուղապետարանից ու մարզպետարանից, որպեսզի կարողանա մարել ոչխարների գնման համար վերցրած վարկերը, ապա համայնքապետը նշեց, որ հնարավորության սահմաններում կաշխատեն օգնել, իսկ մարզպետարանին ամբողջ դրությունը համայնքապետը կներկայացնի երկուշաբթի: