|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գևորգյանցների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:
«Ռուբեն Գևորգյանցը հայ կինոարվեստի ակնառու ներկայացուցիչներից էր, ով մեծ ավանդ ներդրեց հայկական կինոյի զարգացման գործում: Նրա ստեղծած կինոնկարները, հատկապես՝ վավերագրական ֆիլմերը, բարձր են գնահատվել մեր հանդիսատեսի, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մասնագետների կողմից:
Նշանակալի է Ռուբեն Գևորգյանցի վաստակը նաև որպես կինոգործչի, եռանդուն կազմակերպչի և կինեմատոգրաֆիստների նոր սերնդի դաստիարակության գործում իր նպաստը բերած մանկավարժի»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում: