|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայտնել ենք, որ այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել լրագրողների հետ: Աշոտյանից լրագրողները հետաքրքրվեցին` ի՞նչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի երեկվա կատարման մասին և արդյո՞ք երգ կգրի Տարոն Մարգարյանի համար: Նա պատասխանեց, որ հետևում է ավագանու ընտրություններին մասնակից ուժերի քաղաքական գործունեությանը: «Չեմ ուզում լծվել այն աշխատանքին, որ ենթադրում է` քարոզարշավից առաջ` մինչև ապրիլի 21-ը, ինչ-որ հայտարարություններ անել: Դրանից հետո եթե կարիքը կլինի, թեկուզ` երաժշտական, կմտածենք այդ մասին»,- ասաց Աշոտյանը:
Պնդող հարցին` Տարոն Մարգարյանը կերգի՞, արձագանքեց. «Անպայման ուզում եք անլրջացնե՞լ պայքարը: Ես չեմ գնահատի երեկվա տեսահոլովակը, բայց կարծում եմ ֆալշ էր երգում: Ողջունում եմ, որ մարդը չի կաշկանդվում: Եթե ուզում եք` գովեմ, ես կգովեմ, բայց գովեմ, որ ասեն` իշխանական պրոյե՞կտ է»:
Ապա Աշոտյանը նշեց, որ իր համար ուրախալի է, որ քաղաքապետի պաշտոնի երեք պոտենցիալ թեկնածուներն էլ երիտասարդ են: