|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին անհանգստացնում է Ղարաբաղյան հակամարտության սրումը: Նա կոչ է անում հակամարտող կողմերին` պահպանել հրադադարի ռեժիմը և անհապաղ վերսկսել բանակցությունները. ըստ ТАСС-ի` լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նա հավելել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են «լարվածության վտանգավոր մակարդակի իջեցմանը և իրավիճակի հետագա ծավալման կանխմանը»: