|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի 23-րդ նստաշրջանի շրջանակներում Թուրքիայում գտնվող Վլադիմիր Պուտինը երկրի նախագահ Էրդողանի հետ քննարկել է Հալեպում տիրող իրավիճակը:
Ըստ թուրքական իշխանամետ AA-ի՝ Էրդողանի ու Պուտինի՝ 1 ժամ 40 րոպե տևած հանդիպումից հետո համատեղ ասուլիս է տեղի ունեցել:
Թուրքիայի նախագահը նշել է, որ, բացի երկկողմ համագործակցության նոր հնարավորություններից, քննարկել են նաև Սիրիայում միասին գործելու հետ կապված հարցեր:
Էրդողանի խոսքով՝ Պուտինի հետ քննարկել են, թե «Եփրատի վահան» գործողության շրջանակում ինչպես կարող են երկու համագործակցել:
«Իհարկե, սա շատ նուրբ հարց է: Քննարկեցինք տարածաշրջանի և հատկապես` Սիրիայի մասին մի շարք հարցեր: Հալեպի հարցի շուրջ զրուցել ենք այն մասին, թե հումանիտար ի՞նչ օգնություն կարող ենք ցուցաբերել, ի՞նչ ռազմավարություն կարող ենք կիրառել, որպեսզի Հալեպի ժողովուրդը վայրկյան առաջ խաղաղություն տեսնի»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նաև հույս է հայտնել, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման գործընթացն ավելի արագ կընթանա: