|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Shamshyan.com-ն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ առավոտյան Երևանում ամուսինը հղի կնոջը տեղափոխել է Մարգարյանի հիվանդանոց և որոշ ժամանակ անց տեղեկացվել, որ նորածինը մահացել է: Ըստ կայքի տեղեկությունների՝ ամուսինը կատարվածի մեջ մեղադրում է բժիշկներին:
Yerkir.am-ին, սակայն, հիշյալ հիվանդանոցից հայտնեցին, որ իրենց մոտ նորածին չի մահացել: Yerkir.am-ի հետ զրույցում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը հայտնեց, որ եղել է ներարգանդային կյանքում պտղի մահացության դեպք, ոչ թե` նորածնի:
Մեր տեղեկություններով՝ մահացած պտուղն 8-ամսական է եղել:
Yerkir.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ քննություն է տարվում պտղի մահվան հանգամանքները պարզելու համար, այս պահին քննիչը հիվանդանոցում է: