|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լիսաբոնի հիվանդանոցում մոր մահից 4 ամիս անց երեխա է ծնվել. ըստ gazeta.ru-ի` հայտնում է Associated Press-ը:
37-ամյա կնոջ ուղեղի մահ արձանագրվել էր այս տարվա փետրվարին, սակայն բժիշկները, տեսնելով, որ պտուղն առողջ է, որոշել էին կնոջը չանջատել կենսաապահովման համակարգից: Հիվանդանոցի էթիկայի հանձնաժողովը, նաև կնոջ հարազատները համաձայնություն էին տվել:
Բժիշկները հայտնել են, որ 2.35 կգ կշռող առողջ երեխան, ընդ որում` տղա է, ծնվել է կեսարյան հատումով` 32-րդ շաբաթում: