|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բավարարել է 8 դատապարտյալների խնդրագրերն ու մայիսի 15-ի հրամանագրով ներում շնորհել նրանց: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը: Նա չնշեց, թե կոնկրետ ովքեր են ազատ արձակվել և ինչ հանցանքի համար են դատապարտված եղել` նշելով, որ տվյալ տեղեկությունն անձնական տվյալներ է պարունակում:
Նշենք, որ, a1plus.am տեղեկություններով, ներմամբ պատժի հետագա կրումից ազատված դատապարտյալները պետք է ծառայեն ԼՂՀ-ում: