Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-04-04 13:54
Հասարակություն

Մատաղիսում զոհված Նոդարիկ Մարգարյանը 15 տարի է` ընտանիքով Լոռիից տեղափոխվել էր Մատաղիս

Մատաղիսում զոհված Նոդարիկ Մարգարյանը 15 տարի է` ընտանիքով Լոռիից տեղափոխվել էր Մատաղիս

Մատաղիսում զոհված զինծառայողներից մեկը` 53-ամյա Նոդարիկ Մարգարյանը, Լոռու մարզի Գուգարք գյուղից էր: Մարգարյանը զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդն էր:

Գուգարքի գյուղապետարանի աշխատակից Հայկանուշ Սարգսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ զինծառայողն ապրում էր Մատաղիսում` արդեն քանի տարի:

«81-ամյա մայր ունի, 2 տղա և 1 աղջիկ. աղջիկն ամուսնացած է, մեկ երեխա ունի: Տղաներից մեկը 31 տարեկան է` աշխատում էր Երևանում, վերջերս գնաց Ռուսաստան` արտագնա աշխատանքի, որ գլուխը պահի, մյուս տղան 24 տարեկան է, հաշմանդամություն ունի, չի աշխատում: Գյուղում նրան բոլորն էին սիրում, աշխատում` ապրում էին»,-ասաց Սարգսյանը: