|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վաղն Արցախում 1375 12-րդցիներ հրաժեշտ կտան դպրոցին: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԿԳ փոխնախարար Միքայել Համբարձումյանը:
Նա տեղեկացրեց, որ դպրոցներում կլինեն միջոցառումներ, ինչպես սովորաբար նշում են, բայց այդ ամենն իրենց հսկողության տակ կլինի, որ ավելորդություններ չլինեն, միջոցառումները լինեն զուսպ:
«Մեր` զսպության կոչն էլ Ստեփանակերտի դպրոցներին է վերաբերում, մնացածներում խնջույք չի էլ լինի: Իսկ Մատաղիսի և Թալիշի դպրոցներում, բնականաբար, չի լինի Վերջին զանգի արարողություն, բայց ուրիշ դպրոցներում այդ երեխաները կմասնակցեն միջոցառմանը: Թալիշի ու Մատաղիսի շրջանավարտներն իրենց ավարտական վկայականը կստանան այն դպրոցներից, որտեղ էլ տեղափոխվել են այս օրերին»,- ասաց Համբարձումյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ԼՂՀ ԿԳՆ-ն օրվա առիթով հանրային որևէ միջոցառում չի կազմակերպել: