|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Հոկտեմբերի 30-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոճոռ թաղամասի Շահումյան փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.05-ին, մարվել՝ 18.23-ին: Ննջասենյակում (25 քմ) այրվել է հեռուստացուցը, մահաճակալը, հագուստի պահարանը, հատակը (5 քմ) և փայտե պատուհանը՝ մասամբ: