կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-04-30 09:35
Քաղաքական

Հրայր Թովմասյանի ունեցվածքը «Ժողովուրդ»

Հրայր Թովմասյանի ունեցվածքը «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 100 մլն դրամ և 58 հազար դոլար: Տեղեկացնենք, որ Հրայր Թովմասյանը երեք աղբյուրից աշխատավարձ է ստացել՝ ընդհանուր 5 մլն 358 հազար դրամ: Իսկ նախորդ տարվա ընթացքում տրված փոխառությունների դիմաց Թովմասյանի եկամուտը կազմել 480 հազար դրամ: Վերը բերվածից բացի՝ Աժ աշխատակազմի ղեկավարը 2014 թ.-ին օտարել է բազմաբնակարան շենքում բնակարան՝ 60 մլն 175 հազար դրամ արժեքով: Ինչպես նաև անցած տարի Թովմասյանին վերադարձրել են 50 հազար դոլարի փոխառություն (պարտքով տրված գումար):

 

Իսկ, ահա, Հրայր Թովմասյանի կինը՝ Լամարա Խուդավերդյանը, նույնպես 2014 թվականին պարտքով տված խոշոր գումար է ստացել՝ 30 հազար դոլարի չակավ: Թովմասյանի տիկինը տարեկան 700 դոլար եկամուտ ունի, որը ստացել է որպես փոխառության տոկոսավճար»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։