|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
«ՉԻ»-ն գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի, իշխանությունները մտադիր են գարնանը Հայաստանում համաներում հայտարարել՝ Հայոց ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, իշխանական կուլիսներում ներկայումս քննարկվում է, թե ՀՀ քրեական օրնենսգրքի որ հոդվածներով դատապարտված անձանց վրա է տարածվելու համաներումը:
Նշենք, որ սովորաբար համաներման մասին նախապես չեն հայտարարում, այլ այդ մասին իմացվում է միայն այն բանից հետո, երբ նախագահականը նախագիծն ուղարկում է խորհրդարան, ընդ որում՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս նախագիծը քննարկվում է փակ ռեժիմով, եւ միայն դրական եզրակացություն ստանալուց հետո այն ներկայացվում է Աժ լիագումար նիստին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։