|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ռուսաստանի հայերի միությունը հայտարարությամբ է հանդես եկել Գյումրիի դեպքերի կապակցությամբ, որում իր ցավաացությունն է հայտնել զոհվածների հարազատներին: Միությունը անդրադարձել է նաև Գյումրիում տեղի ունեցած բախումներին և կոչ արել կուլ չգնալ սադրանքներին և ժողովրդի զայրույթը սեփական շահերի համար չծառայեցնել: Հայտարարությունում նաև նշվում է.
«Ռուսաստանի հայերի միությունը դիմում է Հայաստանի իշխանությանը առաջարկությամբ, որպեսզի հունվարի 21-ը Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո 7-րդ օրը հայտարարել համազգային սգի օր: Գտնում ենք, որ այս իրավիճակում, թե Հայաստանի և թե Ռուսաստանի իշխանությունները չպետք է սահմանափակվեն աջակցության և մեղադրյալին արժանի պատժի ենթարկելու հայտարարություններով, այլ պետք է ձեռնարկեն ավելի վճռական և առարկայական քայլեր՝ ուղղված Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը»: