|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր կհայտարարվի:
Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր որոշում եմ ստորագրել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր հայտարարելու մասին»,-մասնավորապես, նշել է վարչապետ Փաշինյանը: