|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գարնան զարթոնքը միայն արեւ, կյանք, ուրախություն չի բերում. գարնանը սրտանոթային համակարգի հիվանդությունների սրացում է գրանցվում: Ինչպես նշեց «Արթմեդ» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, սրտաբան Անահիտ Ղազարյանը, պատճառը բնական է, քանի որ գարնանը ոչ միայն բնությունը, այլ նաեւ մարդու օրգանիզմն է զարթոնք ապրում:
«Այս շրջանում հնարավոր է ունենաք թուլություն, քնկոտություն կամ անքնություն, դեպրեսիաներ: Վախենալ պետք չէ, հարկավոր է կանխարգելել դրանց սրացումը»,- ասաց տիկին Ղազարյանը:
Նա խորհուրդ տվեց ընդունել լիարժեք սնունդ, հատկապես` կանաչեղեն, կարգավորել քունը, խուսափել գերծանրաբեռնվածությունից, մարմնամարզություններ անել եւ ջրային «պրոցեդուրաները» հաճախակի դարձնել:
Կա վիճակագրություն, որ ամեն տարի սրտանոթային հիվանդություններից մահացությունների թիվն աճում է 7 տոկոսով: Իսկ այն, որ սրտանոթային հիվանդությունը գնալով երիտասարդանում է, փաստեց նաեւ Անահիտ Ղազարյանը:
«Պատճառները տարբեր են. շատ է ազդում սոցիալական վիճակը: Վերջին շրջանում նկատելի է սրտանոթային հիվանդությունների սրացում երիտասարդ տղաների շրջանում, ինչը հիմնականում համակարգչի մոտ ռեժիմային աշխատանքի պատճառով է»,- պարզաբանեց սրտաբանը: