|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ամբողջ աշխարհն ուշադրությամբ հետեւում է Արցախում տիրող իրավիճակին։ Սփյուռքում բնակվող հայտնի գործիչները գրառումներ են կատարում իրենց պաշտոնական սոցցանցային էջերում՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները:
Այս առնչությամբ իր ինստագրամյան միկրոբլոգում գրառում է կատարել նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս։ Ես աղոթում եմ յուրաքանչյուրի առողջության ու անվտանգության համար։ Կոչ եմ անում միանալ ինձ ու Էրիկ Իսրայելյանին (Ամերիկայում բնակվող հայ պրոդյուսեր)՝ ներկայացնելու համար Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակման վերաբերյալ տեղեկությունը»:
