|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի մեկնարկային խաղը տուրի կենտրոնական մրցավեճն էր: Հռոմում «Ռոմա»-ն մրցեց «Միլան»-ի հետ: Միլանցիները 5 անընդմեջ հաղթանակներից հետո թվում էր` կկարողանան արժանի դիմադրություն ցույց տալ մայրաքաղաքայիններին, ովքեր ընթացիկ առաջնությունում նվաճել են առնվազն փոխչեմպիոնի կոչումը, թեեւ չեմպիոնական պայքարում թուրինցիների հաղթանակը կասկած չի հարուցում: Այդ պատճառով խաղը մարզական առումով այնքան էլ մեծ նշանակություն չուներ Ռուդի Գարսիայի սաների համար: Իսկ կարմրասևերը ունեին հնարավորություն բարելավելու իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում:
Խաղի սկզբում մարզադաշտում ներկա գտնվողները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Բարսելոնա»-ի նախկին մարզիչ Տիտո Վիլանովայի հիշատակը:

Անդրադառնալով խաղին` նշենք, որ մայրաքաղաքայինները առաջին խաղակեսի վերջնամասում կարողացան բացել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Միրալեմ Պյանիչը: 2-րդ խաղակեսում՝ 65-րդ րոպեին, Ժերվինիոն հաշիվը դարձրեց 2:0: