|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր «Մուրացան» զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Ասատրյանը:
Նարեկը Կոտայքի մարզ Կարենիս գյուղից էր: Կարենիսի գյուղապետ Արմեն Բաղդասարյանը Yerkir.am-ին հայտնեց, որ Նարեկը վիրավորվել էր հուլիսի 16-ին: «Իր զորացրման նախորդ օրը վիրավորվել էր, տեղափոխվել Երևան` հիվանդանոց: Կոմայի մեջ էր եղել ու մինչև հիմա գիտակցության չէր եկել: Ասում են` ական է պայթել, ավելի բան չգիտենք»,- ասաց նա:
Նարեկը ծառայում էր Մարտակերտում: