|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պոլսո (Ստամբուլի) հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրավերով կայացել է Եկեղեցական ընդհանուր համագումար, որի ընթացքում որոշում է կայացվել ներկայիս պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին պաշտոնանկ անել, ով երկար ժամանակ է՝ գտնվում է կոմայի մեջ:
Կայքի հաղորդմամբ՝ ներկայումս թափուր է պատրիարքական գահը, սպասվում է նոր պատրիարքի ընտրության: Ժողովի ընթացքում որոշվել է նաև Մեսրոպ Մութաֆյանին կոչել «պատրիարք ի հանգստյան»:
Նշենք, որ Պոլսո պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է 2008 թվականից: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, սակայն արդեն երկար ժամանակ է՝ պոլսահայությունը պահանջում է կայացնել որոշում, որով կթույլատրվի այդ պաշտոնին նշանակել իրենց կողմից ընտրված անձի: Նրանք չեն ցանկանում տեսնել պետության կողմից նշանակված անձի:

