|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած` 19-ամյա Նարեկ Փաթաթանյանը Չարենցավանից էր: Մեր տեղեկություններով՝ Նարեկի 19-րդ տարեդարձը 2 օր առաջ էր: Նա ԵՊՀ-ի ուսանող էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը հայտնեց, որ Նարեկը 6 ամսվա ծառայող էր: «Շատ խելացի տղա էր: Մայրը մաթեմատիկայի ուսուցչուհի է, նա էլ բուհում էր սովորում»,- ասաց նա:
Շահգալդյանը նշեց, որ իրենք էլ են նոր տեղեկացել դեպքի մասին և դեռևս չգիտեն` ինչ հանգամանքներում է այն տեղի ունեցել:
Նշենք, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: