|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկացրել էինք, որ այսօր սահմանին զինծառայող է զոհվել դեռևս չպարզված հանգամանքներում` պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:
Խուդինյանը ծնունդով Լոռու մարզի Ճոճկան գյուղից էր: Yerkir.am-ի հետ զրույցում Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանը նշեց, որ Խուդինյանը պայմանագրային զինծառայող էր, կոչումով` կապիտան:
«Ամուսնացած էր, մի տարեկան աղջիկ ուներ: Նա ընտանիքով վաղուց տեղափոխվել էր Վանաձոր և այնտեղ էր ապրում»,- ասաց գյուղապետը:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ հայտնեց, որ արդեն 6-7 տարի է, ինչ Խուդինյանները տեղափոխվել են Վանաձոր: «Ինքը կապիտան էր, հայրը ոստիկանական համակարգում է աշխատում: Աշխատող-ապրող ընտանիք է»,- ասաց նա: