|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դոնի Ռոստովում շարունակվող մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները բազմիցս հետաքրքրվեցին Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչից՝ ինչպե՞ս է նա պատրաստվում վերադառնալ Ուկրաինա, պայքարել, օգնել ժողովրդին, եթե այլևս նախագահ չէ:
Յանուկովիչը հրաժարվեց ընդունել այդ փաստը և հայտարարեց. «Այդ բեմականացումը Ռադայում, պատգամավորների հանդեպ ուժի կիրառումը ես չեմ կարող իմպիչմենտ համարել: Ես չեմ ընդունել, չեն ընդունում և երբեք չեմ ընդունի այդ իմպիչմենտը»:
Ելույթի վերջում նա կոչ արեց «իրենց իշխանություն համարող անձանց» ուշքի գալ և վերջ դնել Ուկրաինայում շարունակվող տեռորին: Նա նաև ևս մեկ անգամ ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ում այդ հեղափոխությունը վնասներ է պատճառել: