|
Փոխարժեքներ
04 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.44 |
| EUR | ⚊ | € 446.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.925 |
| GBP | ⚊ | £ 516.76 |
| GEL | ⚊ | ₾ 140.62 |
«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել Հայաստանում գտնվող Վ. Պուտինի պատվին տրված ճաշկերույթին: Ըստ թերթի աղբյուրների` «Քոչարյանը ինչ-որ առումով նեղացած է Պուտինից, քանի որ վերջին շրջանում երկու անգամ ցանկացել է հանդիպել Պուտինի հետ, վերջինս չի արձագանքել»:
Yerkir.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը տեղեկացրեց, որ Քոչարյանը Պուտինի պատվին տրված ճաշկերույթի հրավեր չի ստացել: Նա նաեւ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն անցած շաբաթ մեկնել է երկրից եւ միայն այս շաբաթ կվերադառնա:
Մեր դիտարկմանն ի պատասխան, որ, ըստ մամուլի, Քոչարյանը նեղացած է Պուտինից, Սողոմոնյանը վստահեցրեց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: