|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Հայաստանում բջջային հեռախոս օգտագործող ցանկացած անձ, վստահաբար, ամեն օր ունենում է նյարդայնանալու պատճառ՝ զանազան, ոչ պիտանի հաղորդագրությունների պատճառով` սկսած ֆիլհարմոնիկից, ինչ-որ խանութում գործող զեղչից մինչեւ գյուղնախարարություն ու զանազան այլ կառույց-կազմակերպություններ. բոլորը «պատիվ են համարում» բաժանորդներին հիշեցնել իրենց մասին:
Ամեն ամիս հաղորդագրություն է ուղարկում նաեւ Երեւանի քաղաքապետարանը՝ հետեւյալ բովանդակությամբ. «Վճարեք գույքահարկը, հողի հարկը եւ աղբահանության վճարը սահմանված ժամկետներում տույժերից եւ տուգանքներից խուսափելու համար»:
Երեւանի քաղաքապետարանը մի կարևոր բան հաշվի չի առել՝ իր ուղարկած հաղորդագրությունները մեծ մասամբ հասնում են ոչ երեւանաբնակ քաղաքացիներին: Գուցե ծրագիրը կազմված է այնպես, որ այդ հաղորդագրությունն այդ պահին Երեւանում գտնվողների հեռախոսահամարներին հասնի, բայց անհասկանալի է, թե օրինակ, ինչու է Գյումրու կամ Գավառի բնակիչը ստանում Երեւանի քաղաքապետարանի կողմից հորդոր վճարումները կատարելու վերաբերյալ: Հավելենք, որ նույն վճարները ուշացնելու պարագայում համապատասխան աշխատողներն ամեն օր թակում են բնակչի դուռը, եւ ուրեմն էլ ի՞նչ կարիք կա պարտքերի մեջ խրված քաղաքացիներին նաեւ SMS-ով նյարդայնացնել: