|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ-ում ելույթ ունեցող դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանից հետաքրրվեց` դատախազ դառնալու դեպքում դեմ չի՞ լինի ԱԺ նիստին ներկայացնել գլխավոր դատախազի տարեկան հաշվետվությունը: Աբրահամյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով չի հստակեցվում, որ այդ հաշվետվությունը պետք է ներկայացվի նիստի ժամանակ` բանավոր, ոչ թե գրավոր, ինչպես համարում է Կոստանյանը:
Պարզվում է` Կոստանյանը հակված է հրապարակայնության ու հանրային հաշվետվողականության։ «Չնայած օրենքով սահմանվում է, որ դատախազը հաղորդում է ներկայացնում ԱԺ-ին, ու չի հստակեցվում` դա գրավո՞ր է, թե՞ բանավոր, բայց եթե ԱԺ օրենքում համապատասխան փոփոխություններ լինեն, իհարկե, այդ հաղորդումը կներկայացվի նաև ԱԺ նիստին, ինչն ինձ համար ողջունելի է»,-նշեց Կոստանյանը: Ն
Այս պահին պատգամավորները շարունակում են հարցեր ուղղել դատախազի թեկնածուին: