կարևոր
2929 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-28 15:40
Քաղաքական

Ողջունելի է ընդդիմադիր խմբակցությունների որոշումը՝ առաջադրելու ՄԻՊ թեկնածու՝ ի դեմս անվանի հանրային գործիչ Էդգար Ղազարյանի․ Ռուբեն Մելիքյան

Ողջունելի է ընդդիմադիր խմբակցությունների որոշումը՝ առաջադրելու ՄԻՊ թեկնածու՝ ի դեմս անվանի հանրային գործիչ Էդգար Ղազարյանի․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ 

«Ողջունելի է ընդդիմադիր խմբակցությունների որոշումը՝ առաջադրելու ՄԻՊ թեկնածու՝ ի դեմս անվանի հանրային գործիչ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի։

Ողջունում եմ նաև Էդգար Ղազարյանի որոշումը՝ համաձայնելու առաջադրմանը՝ անգամ այն պայմաններում, երբ քպ-ն ունի միանձնյա որոշում կայացնելու բավարար ձայներ։ Իսկ մենք լավ գիտենք, որ քպ-ն չունի ո՛չ քաղաքական կամք, ո՛չ քաղաքական գիտակցություն՝ ՄԻՊ մանդատը ընդդիմության առաջադրած թեկնածուին փոխանցելու հարցում։

Այս առաջադրումը կարևոր է՝ առնվազն այն առումով, որ վաղը - մյուս օրը քպ-ն չի կարողանա էստեղ-էնտեղ իրեն սրբի տեղ դնել ու ասել՝ «Թո՛ղ ընդդիմությունը թեկնածու առաջադրեր, մենք էլ նրա՛ն կընտրեինք»»։