Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Վրաստանում Քաղաքացիական օրենսգրքում կրոնական կառույցների գրանցման վերաբերյալ փոփոխությունները դրական են գնահատվում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանտու Կիրո Մանոյանը նշեց, որ օրենսդրական այդ փոփոխությունը մեր կաթողիկոսին` Վրաստանի նախագահի տված խոստման կատարումն էր:
Այս քայլն արվեց ոչ միայն հոգեւորականների, այլեւ ընդդիմադիր քաղաքական ուժերին դեմ գնալով: Բանախոսը նշեց, որ որոշակիորեն զարմանալի էր հենց ընդդիմադիրների դիրքորոշումը այս հարցում, քանի որ նրանք իրենց դեմոկրատներ են համարում:
Ընդհանուր առմամբ, այս քայլը ողջունելի է, սակայն դեռեւս հարց է, թե որքանով կիրառելի կլինի այդ օրենքը: