|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նախանձելի չէ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի վիճակն այս օրերին: Վերջին շաբաթների պատմությունները փոխել են հանրապետության ղեկավարության վերաբերմունքը նրա նկատմամբ:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակվեցին որոշ տեղեկություններ, կապված այս հոգևորականի անձնական օգտագործման ավտոմեքենայի մակնիշի, վարչապետից ստացված զենքի վերաբերյալ և, որ ամենաարտառոցն է, նրա որոշ փիլիսոփայական և աստվածաբանական խոհերը՝ կապված կանանց հետ հարաբերությունների և հոգևորականի անձնական կյանքի պատկերացումների մասին:
Երեկ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին այցելեց Հայաստանի ղեկավարությունը` իր հարգանքի տուրքը մատուցելու հանգուցյալ վարչապետի հիշատակին: Այցելեցին, ի տարբերություն նախորդ տարիների, առանց Կճոյանի: Հոգեհանգստի արարողությունը մատուցում էր Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոսը: