|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուսումնասիրելով ՀՀ պաշտոնական վիճակագրությունը՝ դժվար չէ համոզվել, որ ցուցանիշներից ոչ մեկը իրականությանը չի համապատասխանում՝ կեղծված են ընտրությունների արդյունքները, ՀՀ բնակչության թիվը, տնտեսական աճի ցուցանիշը. գրում է «Հայկական ժամանակը»:
Երեկ պարզվեց, նշում է թերթը, որ կեղծված Է նաև Հայաստանում 2012 թվականի ընթացքում իրականացված օտարերկրյա ներդրումների ցուցանիշը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած տեղեկանքի համաձայն, անցած տարվա վերջին եռամսյակում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ներդրվել է Ֆրանսիական ծագում ունեցող՝ 200 միլիոն դոլար:
Երեկ ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտնել Է, որ նման որևէ ներդրում չկա: