|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մոսկվան անհանգստացած է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին շարունակ շրջանառվող լուրերից եւ դա համարում է այդ երկիր միջազգային ներխուժում ապահովելու կանխանշան. հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը:
«Վերջին օրերին կտրուկ սրվել է իրադրությունը Սիրիայում եւ դրա շուրջ: Մի շարք արաբական եւ այլ միջազգային ԶԼՄ-ների հրապարակումներում բազմաթիվ մեկնաբանություններ են հայտնվել կառավարական եւ ընդդիմադիր ուժերի դիմակայության ընթացքում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ: Կանխանշանները, որ համաշխարհային հանրությունը ուժային միջամտություն է նախապատրաստում Սիրիայում ձգձգված ներքին հակամարտությանը, լուրջ մտահոգություն են առաջացնում»,- ըստ Интерфакс-ի` ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի հայտարարության մեջ: